ԱԱրման Գալոյան

Երևան-Մեղրի ճանապարհին ծառը քամուց կոտրվել, ընկել է՝ երկկողմանի փակելով երթևեկությունը

Երևան-Մեղրի ճանապարհին ծառը քամուց կոտրվել, ընկել է՝ երկկողմանի փակելով երթևեկությունը

Օգոստոսի 11-ին, ժամը 21։18-ին Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի «Քարի տակ» կոչվող հատվածում քամուց ծառը կոտրվել և ընկել է ավտոճանապարհին, ինչի հետևանքով երթևեկությունը երկկողմանի փակվել է:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհին բարդու ծառը քամուց կոտրվել և ընկել է ավտոճանապարհին։

Փրկարարները ծառը հեռացրել են ավտոճանապարհից․ երթևեկությունը երկկողմանի բացվել է։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում