Հրդեհ Խնձորուտ գյուղում. այրվել է բուսածածկույթ

ՄՄարիա Գաբրիելյան

Օգոստոսի 11-ին՝ ժամը 11։50-ին, Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Խնձորուտ գյուղում այրվում է բուսածածկ տարածք։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության և հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խմբերը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ այրվում է մոտ 12 հա բուսածածկույթ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16։30-ին, մարվել՝ 16։49-ին։

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են 13 փրկարար-ծառայող, գյուղի 40 բնակիչ, 15 զինվորական և Մարտիրոսի հենակետից 7 կամավոր:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում