ՄՄերի Եգորյան

ԱՀ ԱԻՊԾ-ում ստեղծվել է ջրամատակարարման աշխատանքներով զբաղվող խումբ

ԱՀ ԱԻՊԾ-ում ստեղծվել է ջրամատակարարման աշխատանքներով զբաղվող խումբ

ԱՀ ՆԳՆ ԱԻՊԾ-ից տեղեկացնում են՝ հաշվի առնելով Ստեփանակերտում ջրի սակավության հետ կապված  իրավիճակը, «Ջրմուղ կոյուղի» ՓԲԸ-ի հետ համատեղ ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայությունում ստեղծվել է աշխատանքային խումբ, որը կզբաղվի ջրամատակարարման աշխատանքներով:

 

«Բնակչությանը ժամանակավոր ջուր մատակարարելու համար ԱԻ ծառայությունը գործի կդնի ունեցած ամբողջ հնարավորությունները, տեխնիկական ու մարդկային ռեսուրսները:

 

Այն բնակիչները, որոնք ապրում են բարձրահարկ շենքերում, ունեն սահմանափակ կարողություններ (տարեց, հաշմանդամ), կարող են զանգահարել 911, 047 94-09-11, 23-01, 047 94-58-71 թեժ գծի հեռախոսահամարներին:
 

Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը և շահագրգիռ բոլոր կառույցներն այս պահին ձեռնարկում են բոլոր միջոցները՝ ջրի հետ կապված խնդիրը ժամ առաջ լուծելու նպատակով»,- ասված է ԱԻՊԾ Ֆեյսբուքի գրառման մեջ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում