Գևորգ Պապոյանը և Սիմոնիդա Կորդիչը քննարկել են Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար

Հայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում

Անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ

Գևորգ Պապոյանը և Սիմոնիդա Կորդիչը քննարկել են Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար

Հայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում

Անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ

ԱԱրման Գալոյան

Առինջում ասֆալտապատվում են ներհամայնքային փողոցներ, լուսավորվում են թաղամասեր

Առինջում ասֆալտապատվում են ներհամայնքային փողոցներ, լուսավորվում են թաղամասեր

Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանն այցելել է Առինջ համայնք և համայնքի ղեկավարի պաշտոնակատար Հայկ Մկրտչյանի ուղեկցությամբ ծանոթացել կառավարության սուբվենցիոն ծրագրերով, ինչպես նաև համայնքի միջոցներով իրականացվող ամենատարբեր աշխատանքներին:

«Այցելել եմ նաև Առինջ համայնք և համայնքի ղեկավարի պաշտոնակատար Հայկ Մկրտչյանի ուղեկցությամբ ծանոթացել կառավարության սուբվենցիոն ծրագրերով, ինչպես նաև համայնքի միջոցներով իրականացվող ամենատարբեր աշխատանքներին:

«2020 թվականի սուբվենցիայով, կառավարության և համայնքի համաֆինանսավորմամբ (45%-55%) իրականացվող ծրագրի շրջանակում ավարտվել են Առինջի ներհամայնքային ճանապարհահատվածների ասֆալտապատման աշխատանքները: Ընդհանուր առմամբ, ասֆալտապատվել է շուրջ 4,3 կմ երկարությամբ ճանապարհահատված: Նշված հատվածում այս պահին կառավարության 2021 թվականի սուբվենցիոն ծրագրով ընթանում են արտաքին լուսավորության ցանցի վերազինման աշխատանքներ:  

Նույնքան ճանապարհահատվածների կապիտալ ասֆալտապատում էլ կիրականացվի ընթացիկ տարում՝ կրկին սուբվենցիոն ծրագրի շրջանակում:

Դիտարկել եմ կատարված աշխատանքները, համայնքի ղեկավարի հետ քննարկել նաև ընթացիկ ծրագրերը, որից հետո շրջել Առինջ համայնքի բյուջեի միջոցներով (շուրջ 26 մլն դրամ) համայնքապետարանի հարակից տարածքում կառուցվող զբոսայգու տարածքում:

Համայնքի ղեկավարի ներկայացմամբ՝ ծրագրի շրջանակում կառուցվում են ճեմուղիներ, տաղավար, տեղադրվում են նստարաններ: Զբոսայգու տարածքում կառուցվելու է նաև Արցախյան վերջին պատերազմում զոհված 9 առինջեցիներին նվիրված հուշարձան: Աշխատանքները նախատեսված է ավարտին հասցնել օգոստոսին:

Առինջ համայնքում այցելել եմ նաև Հայաստանի Champions կարատեի ակումբ, որտեղ այցելող պատանիների հաջողությունները և, առհասարակ, ակումբի գործունեության ուղղվածությունն ինձ համար բացահայտում էին:

WKF Karate Federation-ի Հայաստանի ֆեդերացիայի գլխավոր մարզիչ Սերյոժա Մակարյանը ներկայացրել է ակումբի գործունեությունը՝ նշելով, որ մարզաձևը օլիմպիական է. ակումբը պատրաստվում է մինչև 21 տարեկանների Եվրոպայի առաջնությանը:

Խոստացել եմ իմ լիազորությունների շրջանակում աջակցել և նպաստել, որպեսզի զարգացող այս սպորտաձևին հաճախող սաներն ունենան մարզվելու առավելագույն պայմանները՝ դիտարկելով դրա հնարավորությունը ոչ միայն Առինջում, այլ նաև Գառնի համայնքում՝ մարզական հավաքների կազմակերպման հնարավորության կոնտեքստում:

Այո՛, ամեն ինչ պետք է անենք, որպեսզի մեր սերունդը կրթվելու, մարզվելու, ուսանելու՝ արժանավայել և համապատասխան միջավայր ունենա»,- գրել է Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը Ֆեյսբուքի իր էջում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում