Սիսիանի ոստիկանները որսագողության դեպք են բացահայտել

ՄՄարի Կոստանյան

Օգոստոսի 9-ի գիշերը ոստիկանության Սիսիանի բաժնի քրեական հետախույզները, ձկան ապօրինի որս կատարելու կասկածանքով, Սիսիան քաղաքի Որոտանի փողոցի շենքերից մեկի բակից բերման ենթարկեցին Գառնի գյուղի 43 և 28 տարեկան երկու բնակչի՝ «ՎԱԶ-21099» մակնիշի մեքենայով հանդերձ:

Մեքենայի զննությամբ բեռնախցիկում հայտնաբերվեցին հոսանքահարող ինքնաշեն սարք, մարտկոց, ռետինե կոշիկներ, իսկ պլաստմասսայե դույլի մեջ՝ 127 ձուկ, որոնցից 120-ը` բեղլու, 7-ը՝ կարմրախայտ:

Ըստ բերման ենթարկված 43-ամյա տղամարդու՝ ձկները որսացել էին Տորունիք բնակավայրին հարակից Այրի գետից` հոսանքահարման եղանակով:

Մեքենան տեղափոխվել է ոստիկանության Սիսիանի բաժնի հատուկ պահպանվող տարածք:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում