Արդիականացվում է Գյումրու «Շիրակ» օդանավակայանը

ՔՔրիստինա Մկրտչյան

«Շիրակ» օդանավակայանի վազքուղու ամբողջական նորոգման շինարարական աշխատանքները մեկնարկել են հուլիսի 15-ից, նախատեսվում է ավարտին հասցնել մինչև սեպտեմբերի 1-ը։ 3220 մ երկարությամբ և 45 մ լայնությամբ վազքուղին նորոգվել էր 14 տարի առաջ։

Աշոտ Միրզոյան («Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ընկերության տեխնիկական տնօրեն) - 14 տարի շահագործումից հետո բազմաթիվ ճաքեր էին առաջացել վազքուղու վրա:

Տեխնիկական վերահսկողությունն իրականացնում է օդանավակայանը, հատուկ ստուգվում է ասֆալտի որակը։

Աշոտ Միրզոյան - Ասֆալտի որակը վերահսկվում է լաբորատորիաներով, արտասահմանից մասնագետներ են վերահսկում ասֆալտի խառնուրդը գործարանում:

Վազքուղին սպասարկելու է ինչպես ռազմական, այնպես էլ քաղաքացիական օդանավեր: 1963 թ. կառուցված, իսկ հետագայում պարզապես շերտերով ավելացված վազքուղու կառուցման համար «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ընկերությունը ներդրել է 6 մլն դոլար։ Զուգահեռ կառուցվում է նոր ժամանման սրահ 870 քմ մակերեսով։ Այն գործողից երկու անգամ մեծ է։ Նոր ժամանման սրահը ժամում մեկ չվերթ սպասարկելու հնարավորություն կունենա:

Սևակ Տահմասյան («Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ընկերության ենթակառուցվածքների բաժնի շինարարության ղեկավար) -  Փաստացի հիմա սպասարկում ենք Գյումրիում 250 հազար ուղևոր, կսպասարկենք մինչև 700 հազար ուղևոր տարեկան:

Նոր սրահը ևս կշահագործվի սեպտեմբերի 1-ից, կվերացվեն ուղևորների համար առաջացող դժվարությունները։

Ժամանման սրահի կառուցման համար ներդրումը 1,5 մլն դոլար է։ «Շիրակ» օդանավակայանի զարգացման հեռանկարային այլ ծրագրեր ևս կան, որոնք դեռ քննարկման փուլում են:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում