Հիպերմիջուկների կյանքի տևողությունը՝ պիկովայրկյանային ճշտությամբ

ՎՎահե Դավթյան

Գիտության պետական կոմիտեի՝ գիտական խմբերի ամրապնդման դրամաշնորհով գիտնականներն իրականացնում են հիպերմիջուկային ուսումնասիրություններ: Ատոմային միջուկում նուկլոններից բացի առկա են նաև հիպերոններ: Չափելու են դրանց կյանքի տևողությունը: Սա ճանապարհ է, որով առաջին անգամ Հայաստանում կստանան գերճշգրիտ տվյալներ, որոնք կդառնան գիտական տարբեր ուղղությունների ուսումնասիրության հիմք:

Գիտական խումբն զբաղվում է դեդեկտորների մշակմամբ: Հաջողություններ արդեն գրանցել են, նախագծել են ժամանակի չափման գերճշգրիտ սարք, ստացել Ռադիոհաճախականություններով ղեկավարվող ֆոտոէլեկտրոնային բազմապատկիչ:

Սարքը կարող է ապահովել կոնկրետ ճշտություն, որին սպասում են՝ մեծ քայլ գիտության համար: Պիկովայրկյանային ճշտությամբ չափելու են հիպերմուջիկների կյանքի տևողությունը: Սարքի նախագծման վրա աշխատել են շուրջ 15 տարի: Նախնական փորձեր կատարել են, ստացել են տվյալներ լաբորատոր պայմաններում: Շարունակելու համար հարկավոր են ենթակառուցվածքներ, արագացուցիչներ, լազերներ:

Օգտագործելու են բարձր հաճախականության տատանումներ և կարողանալու են ժամանակը փոխանցել շրջանակի, ստանալ մեծ ճշտությամբ՝ պիկովայրկյանային ժամանակ: Կարևոր փաստ է, որ բոլոր սարքավորումները պատրաստվում են Հայաստանում, միևնույն ժամանակ՝ օգտագործվելու են միջազգային գիտահետազոտական կենտրոններում:

Հիպերմիջուկների մասին տվյալներ գրեթե չկան: 20-րդ դարասկզբին, երբ գաղափար չկար ատոմի մասին, բացահայտումից հետո այն դարձավ նոր ուղղությունների սկիզբ: Գիտնականները վստահ են՝ հիպերմիջուկի մասին նոր տվյալները ևս սկիզբ կդնեն գիտական նոր բացահայտումների:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում