Ոստիկանության շտաբի պետ, ոստիկանության գնդապետ Արմեն Մկրտչյանը օգոստոսի 10-ին ընդունեց ԱՄՆ հետաքննությունների դաշնային բյուրոյի իրավական կցորդ տիկին Հեդեր Բերգիին (նստավայրը՝ Վրաստան) և ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության (ԹՊԻՀ/INL/) ծրագրի պատվիրակությանը:
Ողջունելով հյուրերին՝ Արմեն Մկրտչյանը նշեց, որ Հայաստանի Հանրապետության ոստիկանության և ԱՄՆ հետաքննությունների դաշնային բյուրոյի միջև ձևավորված աշխատանքային հարաբերությունները բարձր մակարդակի վրա են և հետևողականորեն ամրապնդվում ու ընդլայնվում են` ամուր հիմքեր ստեղծելով գործընկերության հետագա զարգացման համար: Առանձնակի կարևորվեց նաև ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության ծրագրի կողմից ցուցաբերվող աջակցությունը ՀՀ ոստիկանությունում իրականացվող բարեփոխումներին:
(9).jpg)
Տիկին Հեդեր Բերգին շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ պատրաստակամություն հայտնեց առավել արդյունավետ շարունակել համագործակցությունը ՀՀ ոստիկանության հետ:
.jpg)
Հանդիպման ընթացքում տեղի ունեցավ բովանդակային և առարկայական քննարկում՝ ոստիկանության ծառայողների վերապատրաստման, ինչպես և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ:










