ՄՄերի Եգորյան

Կենդանիներին ջրելու նպատակով Աժդահակ լեռան հարակից Կարմիր ավազ լճակից իրականացվել է ապօրինի ջրառ

Կենդանիներին ջրելու նպատակով Աժդահակ լեռան հարակից Կարմիր ավազ լճակից իրականացվել է ապօրինի ջրառ

Օրերս ստացված ահազանգի հիման վրա Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները ՀՀ Կոտայքի մարզի Գեղարդ համայնքի վարչական տարածքում Աժդահակ լեռան հարակից Կարմիր ավազ կոչվող լճակում իրականացրած զննման արդյունքում պարզել են, որ ՀՀ Արմավիրի մարզի բնակիչ Թ.Խուդոյանը կենդանիներին ջրելու նպատակով լճակից իրականացնում է ապօրինի ջրառ:

 

Պոմպը և պոլիէթիլենային խողովակաշարը տեղում ապամոնտաժվել է, Խուդոյանը ենթարկվել է վարչական պատասխանատվության, որի չափը կազմել է 150.000 ՀՀ դրամ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում