ԳԳայանե Թամամյան

Տիգրան Մեծ պողոտայում քամու հետևանքով ծառն ընկել է ավտոմեքենաների վրա

Տիգրան Մեծ պողոտայում քամու հետևանքով ծառն ընկել է ավտոմեքենաների վրա

Օգոստոսի 9-ին, ժամը 17։22-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծ պողոտայի շենքերից մեկի մոտակայքում կայանած երկու ավտոմեքենաների վրա ծառի ճյուղ է ընկել, տուժածներ չկան։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ քամու հետևանքով ծառի ճյուղը ընկել է Տիգրան Մեծ պողոտայում գտնվող զրուցարան-տաղավարի և մոտակայքում կայանած «Mitsubishi Airtrek» (վարորդ՝ Գ․ Մ․) և «Volkswagen Golf» մակնիշի (վարորդ՝ Ժ․ Ա․) ավտոմեքենաների վրա։

Փրկարարները ճյուղը մասնատելով ավտոմեքենաները դուրս են բերել ճյուղի տակից։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում