ԱԱննա Ավետիսյան

Բողոքի ակցիա՝ Երևանի կենդանաբանական այգում

Բողոքի ակցիա՝ Երևանի կենդանաբանական այգում

Երևանի կենդանաբանական այգու աշխատակիցները դեմ են այգու տնօրենի ժամանակավոր նոր պաշտոնակատարի նշանակմանը: Այսօր բողոքի ակցիայի նախաձեռնողները պնդել են, թե Արևիկ Մկրտչյանն աշխատանքից հեռացված նախկին տնօրեն Ռուբեն Խաչատրյանի թիմից է:

Մկրտչյանը դեռ չի հանդիպել այգու աշխատակիցների հետ, իսկ նրանք արդեն պահանջում են խորհրդի նիստ անցկացնել՝ պնդելով, որ մինչև նոր նշանակումը պաշտոնավարած տնօրեն Վլադիմիր Սիմոնյանից դժգոհ չեն:

Ի դեպ, ուրբաթ օրվանից տնօրենի գրասենյակի դուռը կնքված է, իսկ վարչական շենքի մուտքը՝ փակ: Քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը «Լուրերին» հայտնել է, որ Վլադիմիր Սիմոնյանը, որը նույնպես ժամանակավոր պաշտոնակատար էր, փաստաթղթերով չի համապատասխանել տնօրենին ներկայացվող պահանջներին, այդ պատճառով, քաղաքապետարանում որոշել են դադարեցնել նրա պաշտոնավարումը: Այժմ Սիմոնյանն զբաղեցնում է տնօրենի տեղակալի պաշտոնը:

Էլիզա Հայրապետյան, Երևանի կենդանաբանական այգու աշխատակից - Ուզում են գան նախկինները, բոլորը շատ լավ գիտեն՝ ժամանակին վատ կառավարման շնորհիվ հեռացվել է նույն քաղաքապետարանից, և հիմա ուզում են նույն կազմով նորից վերադառնալ: Նաև ուզում ենք բոլոր կենդանասերներին կոչ անել, որ միանան մեզ, փրկենք կենդանիներին, չթողնենք մեր այգին վնասեն: 

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում