ՎՎարդուհի Բալյան

Դուրս է բերվել 14 ապօրինի ցանց. հատուկ հերթապահություն Սևանա լճի վրա

Դուրս է բերվել 14 ապօրինի ցանց. հատուկ հերթապահություն Սևանա լճի վրա

Արդյունագործական ձկնորսության որսաշրջանի ավարտին ընդառաջ նախորդ շաբաթ կայացած հրատապ խորհրդակցությունից հետո այսօր «Սևան» ազգային պարկի պահպանության բաժինը նավով հատուկ հերթապահություն է իրականացրել Սևանա լճի վրա։ Այս մասին տեղեկացրել է ՀՀ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը:

 

««Սևան» ազգային պարկի պահպանության բաժինը, ՀՀ ոստիկանության և ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի հետ համատեղ շարունակում են հատուկ միջոցառումների իրականացմամբ մանրաձկան ապօրինի ձկնորսությամբ զբաղվողների ձկնորսական ցանցերի դուրսբերման և ոչնչացման գործընթացը։

 

Այսօր լճից դուրս է բերվել 14 ապօրինի ցանց: Ցանցերն առգրավվել և ոչնչացվել են օրենքով սահմանված կարգով:

Հերթապահությունը,  ըստ անհրաժեշտության, շարունակվելու է ևս մի քանի օր։

 
 

 

Հիշեցում․
 
մինչև Կառավարության որոշմամբ նոր որսաշրջանի մեկնարկը, սեպտեմբերի 1-ից ավարտվում է Սևանա լճում արդյունագործական ձկնորսության որսաշրջանի երկրորդ փուլը»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է նախարարը:
 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում