ՄՄարիա Գաբրիելյան

Արցախի ԱԽ քարտուղարը խորհրդակցություն է անցկացրել՝ նվիրված Ստեփանակերտում խմելու ջրի մատակարարման խնդիրներին

Արցախի ԱԽ քարտուղարը խորհրդակցություն է անցկացրել՝ նվիրված Ստեփանակերտում խմելու ջրի մատակարարման խնդիրներին

Օգոստոսի 9-ին Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանն անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված Ստեփանակերտ քաղաքում խմելու ջրի մատակարարման ուղղությամբ առկա հիմնախնդիրներին։ Այս մասին հայտնում են ԱՀ անվտանգության խորհրդի գրասենյակից:

 
Քննարկվել է հիմնականում բարձր ջերմային ֆոնով պայմանավորված՝ քաղաք մտնող ջրի ծավալների կտրուկ կրճատման հետևանքով առաջացած իրավիճակը։
 
Պատասխանատուները տեղեկացրել են, որ քաղաքի բնակչությանը որոշակի ժամանակացույցով ջուր մատակարարելու առումով ձեռնարկվում են իրավիճակային միջոցներ, միաժամանակ աշխատանքներ են ընթանում արտեզյան ջրհորների գործող ցանցի թողունակության աստիճանի բարձրացման ուղղությամբ։
 
Ամփոփելով խորհրդակցությունը՝ Անվտանգության խորհրդի քարտուղարն ընդգծել է, որ բնակչության համար կենսական կարևորություն ներկայացնող ջրի խնդրի լուծման ուղղությամբ անհրաժեշտ է կիրառել համակարգված մոտեցումներ։
 
Խորհրդակցությանը մասնակցել են Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանը, պաշտոնատար այլ անձինք։

 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում