ՎՎարդուհի Բալյան

Ասպիրանտներն ու հայցորդները կստանան աջակցություն․ երկարաձգվել է հայտերի ընդունման ժամկետը

Ասպիրանտներն ու հայցորդները կստանան աջակցություն․ երկարաձգվել է հայտերի ընդունման ժամկետը

Պետությունը կաջակցի հետազոտություններ ներկայացրած ասպիրանտներին և հայցորդներին։

Այդ նպատակով ՀՀ ԿԳՄՍՆ գիտության կոմիտեն մարտի 30-ին հայտարարել էր «Ասպիրանտների և երիտասարդ հայցորդների հետազոտությունների աջակցության ծրագիր - 2021» մրցույթը, որի հայտերի ընդունման ժամկետը կրկին երկարաձգվել է․ հայտերն առցանց կընդունվեն մինչև 2021 թ. օգոստոսի 27-ը՝ ժամը 18:00-ը։

Պահանջվող փաստաթղթերն առձեռն կարելի է ներկայացնել մինչև 2021 թ. սեպտեմբերի 3-ը: Մրցույթին մասնակցելու հայտ կարող են ներկայացնել 1986 թ. հունվարի 1-ից հետո ծնված և պետական պատվերով առկա ուսուցմամբ սովորող ասպիրանտները (այդ թվում՝ 2021 թվականին ասպիրանտուրա ընդունված), պետական պատվերով հեռակա ուսուցման 2-4-րդ կուրսերի ասպիրանտները և 2-4-րդ տարվա հայցորդները:

Հայտատուն մրցույթին մասնակցում է իր գիտական ղեկավարի հետ: Մրցույթի շահառուների աշխատանքի վարձատրության չափը սահմանվել է ամսական մինչև 150 հազար ՀՀ դրամ՝ ներառյալ եկամտային հարկը:

Աշխատանքի վարձատրություն սահմանված է նաև գիտական ղեկավարի համար՝ տարեկան մինչև 600 հազար ՀՀ դրամ՝ ներառյալ եկամտային հարկը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում