ԳԳոհար Սարգսյան

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 2236 նոր դեպք

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 2236 նոր դեպք

Վրաստանում պահպանվում է համաճարակային բարդ իրավիճակը: Օգոստոսի 9-ի ժամը 11:00-ի դրությամբ՝ Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 2236 նոր դեպք:  Այս մասին հայտնում է «Ալիք մեդիա»-ն:

Նախօրեին կատարվել է 23439 թեստ, որից 12524-ը՝ հակամարմինների, 10915-ը՝ ՊՇՌ թեստով:

Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 3146 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 403762 մարդ:

Վարակից մահացել է ևս 44 մարդ, ընդհանուր՝ 6128:

Դրականության օրական ցուցանիշը կազմում է՝ 9.54%, վերջին 14 օրվա  ցուցանիշը՝ 8.74%, վերջին 7 օրվանը՝ 9.75%։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում