ՔՔրիստինա Մկրտչյան

Գյումրիում պայթյունի հետևանքով ամուսիններ են մահացել

Գյումրիում պայթյունի հետևանքով ամուսիններ են մահացել

Գյումրիում օրվա երկրորդ կեսին տեղի ունեցած պայթյունի հետևանքով երիտասարդ ամուսիններ են մահացել։ Այս մասին 1lurer.am-ին հայտնում են Շիրակի մարզի դատախազությունից։

Նախնական տեղեկությունների համաձայն՝ ամուսինը զինվորական է։

Տեղի ունեցածի մասով հարուցվել է  քրեական գործ ՀՀ ՔՕ 110-րդ և 104-րդ մասի հատկանիշներով («Ինքնասպանության հասցնել» ու «սպանություն»): 

Գործով զբաղվում է ՀՀ Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 10-րդ կայազորային քննչական բաժինը:

Տեղեկացնենք, որ այսօր՝ ժամը 15։40-ի սահմաններում, Գյումրի քաղաքի ոստիկանության Կումայրիի բաժին ահազանգ է ստացվել, որ Ալավերդյան 70 տան բակում պայթյուն  է տեղի ունեցել: Տարածք են ժամանել ոստիկանության Շիրակի մարզային վարչության աշխատակիցներն ու  ոստիկանության Կումայրիի բաժնի օպերատիվ խումբը։

Դեպի վայրը  սահմանազատված է, աշխատում են ոստիկանության Շիրակի մարզային վարչության փորձաքրեագետները:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում