ԱԱննա Ավետիսյան

Քասախ գյուղի սկզբնամասում ավտոմեքենան բախվել է քարաբեկորներին. կա զոհ

Քասախ գյուղի սկզբնամասում ավտոմեքենան բախվել է քարաբեկորներին. կա զոհ

Օգոստոսի 7-ին՝ ժամը 00։50-ին, Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քասախ գյուղի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Մ․ Խ․, ծնված 2001 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել քարաբեկորներին, ինչի հետևանքով վարորդը տեղում մահացել է:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և իրականացրել ճանապարհի լվացման աշխատանքներ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում