ԳԳոհար Սարգսյան

Հանրային հեռարձակողի խորհրդի հայտարարությունը՝ ՀՌՀ-ի անցկացրած լիցենզավորման մրցույթի վերաբերյալ

Հանրային հեռարձակողի խորհրդի հայտարարությունը՝ ՀՌՀ-ի անցկացրած լիցենզավորման մրցույթի վերաբերյալ

Հանրային հեռարձակողի խորհուրդը հայտարարություն է տարածել «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության կայքում հրապարակման վերաբերյալ: Խոսքը Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի` այս տարվա հունիսին անցկացրած լիցենզավորման մրցույթի մասին է: 

«Հանրային հեռարձակողի խորհուրդն իր մտահոգությունն է հայտնում «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության կայքում հրապարակած բացահայտման վերաբերյալ, որից հայտնի է դառնում, որ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի այս տարվա հունիսին անցկացրած լիցենզավորման մրցույթում, որին մասնակցում էր նաև Հանրային հեռուստաընկերության վերջերս գործարկված Լրատվական ալիքը, հանձնաժողովի երկու անդամ մրցութային փաթեթները գնահատելիս դրսևորել են ակնհայտ կողմնակալություն և ոչ պատշաճ մասնագիտական վերաբերմունք:

Լրատվական ալիքը մրցույթում միայն չնչին առավելությամբ հաղթող ճանաչվեց: Այսինքն՝ լրագրողական հետաքննությամբ բացահայտված փաստերը հիմք են տալիս ենթադրելու, որ տեղի է ունեցել  կեղծարարության փորձ, ինչը վարկաբեկում է ժողովրդավարական գործիքները և կասկածի տակ է դնում հետագայում մրցույթների արդյունքների արժանահավատությունը:

Հույս ենք հայտնում, որ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը քննարկման առարկա կդարձնի «Իրազեկ քաղաքացիների միավորման» հոդվածում նշված փաստերը»,- գրված է Հանրային հեռարձակողի խորհրդի հայտարարության մեջ: 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում