ԱԱրևիկ Աբելյան

Այրվել է ավտոմեքենա․ վարորդը հոսպիտալացվել է

Այրվել է ավտոմեքենա․ վարորդը հոսպիտալացվել է

Օգոստոսի 6-ին՝ ժամը 10։51-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նորագավիթի գազալցակայանի մոտակայքում ավտոմեքենա է այրվում։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Արտաշատի խճուղու գազալցակայանի մոտակայքում գտնվող Nissan Tiida (վարորդ՝ Ռ․ Ա․) մակնիշի ավտոմեքենայում։ Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը, ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 11։08-ին, մարվել՝ 11։18-ին։ Այրվել է ավտոմեքենան։

Հրշեջ-փրկարարները տեղում հերթապահել են՝ մինչ գազի բալոնի պարունակության պարպումը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում