ԴԴավիթ Մուրադյան

Այս փուլում Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների 80%-ի մոտ վիրուսի «դելտա» շտամն է

Այս փուլում Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների 80%-ի մոտ վիրուսի «դելտա» շտամն է

Վրաստանի հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնի փոխտնօրեն Պաատա Իմնաձեի խոսքով՝ այս փուլում Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների 80%-ի մոտ վիրուսի «դելտա» շտամներն են, այդ թվում՝ կան «դելտա +»-ի դեպքեր, հաղորդում է «Ալիք մեդիան»:

Իմնաձեի խոսքով՝ «դելտա» և «դելտա +» շտամների միջև մեծ տարբերություն չկա, և դրանք միմյանցից տարբերվում են միայն մեկ մուտացիայով: Ըստ վարակաբանի՝ այս փուլում Վրաստանում վիրուսի շրջանառման չորրորդ փուլի պիկն է, սակայն, ի տարբերություն նախորդ պիկերի, այն, ամենայն հավանականությամբ, ավելի երկար կտևի՝ մինչև օգոստոսի երկրորդ կեսը: Միևնույն ժամանակ, ըստ Իմնաձեի, չեն նախատեսվում այնպիսի սահմանափակումներ կիրառել, ինչպես նախորդ պիկերի շրջաններում է եղել, քանի որ կա պատվաստանյութ, և պատվաստված մարդիկ կարող են ունենալ ավելի շատ ազատություն, քան չպատվաստվածները:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում