Գևորգ Պապոյանը և Սիմոնիդա Կորդիչը քննարկել են Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար

Հայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում

Անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ

Գևորգ Պապոյանը և Սիմոնիդա Կորդիչը քննարկել են Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար

Հայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում

Անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ

ԱԱրման Գալոյան

Բացահայտվել են առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցների շրջանառության դեպքեր

Բացահայտվել են առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցների շրջանառության դեպքեր

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Երևան քաղաքի երկու բնակչի կողմից առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվելու դեպքերի հանգամանքները:

Քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Երևանի 49-ամյա բնակիչը, թմրամիջոցների ապօրինի իրացնելու նպատակով, ապօրինի ձեռք է բերել առանձնապես խոշոր չափերի՝ 44,15 գ «Ափիոն» տեսակի, 4,3 գ «Մեթամֆետամին» տեսակի, մանր չափերի՝ 1,44 գ «Մարիխուանա» տեսակի, 0,09 գ «Տետրահիդրոկանաբինոլներ պարունակող բուսական խառնուրդ» տեսակի թմրամիջոց, մանր չափերի՝ 0,004 գրամ «Լորազեպամ» տեսակի հոգեմետ նյութ, ինչպես նաև` 0,004 կգ «Քացախաթթվի անհիդրիդ» տեսակի պրեկուրսոր, որոնց մի մասը պահել է իր տանը, իսկ մյուս մասը՝ անդրավարտիքի մեջ։

Երևանի 45-ամյա բնակիչը, թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվելու դիտավորությամբ, իրացնելու նպատակով ապօրինի ձեռք է բերել առանձնապես խոշոր չափերի՝ 50,06 գրամ «Ափիոն» տեսակի,  22,49 գ «Մեթամֆետամին» տեսակի, 7,99 գ  «Կոկաին» տեսակի, խոշոր չափերի՝ 0,0302 գ «Տետրահիդրոկաննաբինոլ» տեսակի, մանր չափերի՝ 0,69 գ «Մարիխուանա» տեսակի, 1,02 գ «Տետրահիդրոկանաբինոլներ պարունակող բուսական խառնուրդ» տեսակի, 3 հատ, զգալի չափերի՝ ընդհանուր 0,03 գ «Մեթադոն» տեսակի թմրամիջոց, առանձնապես խոշոր չափերի՝ ընդհանուր 0,78 գ «Ֆենազեպամ» տեսակի հոգեմետ նյութ, 0,01785 կգ «Քացախաթթվի անհիդրիդ» տեսակի պրեկուրսոր, որոնցից մի մասն ապօրինի պահել է իր բնակարանում, մի մասը՝ Երևան քաղաքում գտնվող մեկ այլ տանը, իսկ մնացած մասը՝ իր սպորտային վերնազգեստի գրպանում։

2021 թ. մարտի 11-ին և 19-ին քրեական գործի շրջանակներում կատարված խուզարկությունների արդյունքում  նշված նյութերը հայտնաբերվել և վերցվել են:

Բացի այդ, 45-ամյա տղամարդը ապօրինի ձեռք է բերել ռազմամթերք հանդիսացող 75 հատ AK-47 տեսակի ինքնաձիգերից, РПК  տեսակի ձեռքի գնդացիրներից և համապատասխան տրամաչափի ակոսափող այլ զենքերից կրակվելու համար նախատեսված գործարանային արտադրության 7,62 մմ տրամաչափի փամփուշտներ, УЗРГМ տեսակի մարտական պայթուցիչով «Ф-1» տեսակի ձեռքի բեկորային մարտական նռնակ, ինչպես նաև` ակոսափող հրազեն հանդիսացող AKM տեսակի 7,62 մմ տրամաչափի ինքնաձիգ, որոնք ևս հայտնաբերվել և վերցվել են նախաքննության ընթացքում կատարված խուզարկությունների արդյունքում:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 49-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և 266-րդ հոդվածի 4-րդ մասով, իսկ 45-ամյա տղամարդուն՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով, 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և 266-րդ հոդվածի 4-րդ մասով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

Նշված երկու անձանց վերաբերյալ մասն անջատվել է առանձին վարույթ, նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատարան:

Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ թմրամիջոցների ձեռքբերման աղբյուրը, ինչպես նաև` քննության համար էական  նշանակություն ունեցող այլ հանգամանքներ պարզելու ուղղությամբ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում