Գևորգ Պապոյանը և Սիմոնիդա Կորդիչը քննարկել են Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար

Հայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում

Անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ

ԱԱրման Գալոյան

Հետախուզվում է՝ ոստիկանների նկատմամբ բռնություն գործադրելու, ուրիշի գույքը դիտավորությամբ վնասելու մեղադրանքով

Հետախուզվում է՝ ոստիկանների նկատմամբ բռնություն գործադրելու, ուրիշի գույքը դիտավորությամբ վնասելու մեղադրանքով

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում քննություն է տարվում՝ ՀՀ ոստիկանության աշխատակիցների նկատմամբ առերևույթ բռնություն գործադրելու և ուրիշի գույքը դիտավորությամբ վնասելու դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

ՀՀ ոստիկանության աշխատակիցները, օպերատիվ տեղեկություններ իրացնելիս, 2021 թ. հուլիսի 29-ին՝ ժամը 23:00-ի սահմաններում, մոտեցել են Երևան քաղաքի Հրաչյա Քոչարի փողոցում գործող բենզալցակայանի մոտ կայանված, Երևան քաղաքի 27-ամյա բնակչի կողմից վարվող «Մերսեդես-Բենս» մակնիշի ավտոմեքենային:

Օրենքով սահմանված կարգով ներկայանալով ավտոմեքենայի սրահում գտնվող երիտասարդին՝ ոստիկանները պահանջել են իջնել ավտոմեքենայից, սակայն նա, չենթարկվելով ոստիկանների օրինական պահանջին, իր կողմից վարվող ավտոմեքենայով դիտավորությամբ հարվածել է ծառայություն իրականացնող՝ ՀՀ ոստիկանության օպերլիազորին պատկանող «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենային, որից հետո ավտոմեքենան վարել ճանապարհի կանգնած ոստիկանության աշխատակիցների ուղղությամբ, սակայն վերջիններս հասցրել են փախչել ճանապարհի երթևեկելի գոտուց:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով և 185-րդ հոդվածի 1-ին մասով: Որոշում է կայացվել՝ երիտասարդին որպես մեղադրյալ ներգրավելու մասին, և նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում: Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում ընտրելու վերաբերյալ, ինչը բավարարվել է:

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու, 27-ամյա երիտասարդին հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ, հանձնարարություն է տրվել հետաքննության մարմնին:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում