Վերջին հետազոտությունները ցույց են տալիս, որ ինչպես հարևան երկրներում, այնպես էլ Հայաստանում, հիմնականում շրջանառվում է դելտա շտամը. լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Հանրային առողջության մասնագետ Դավիթ Մելիք-Նուբարյանը: Նրա խոսքով, այն ավելի արագ է տարածվում և բարձր վարակելիությունը նպաստում է հաջորդիվ ՝ ավելի ծանր դեպքերի առաջացմանը:
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի իմունականխարգելման բաժնի պետ Սվետլանա Գրիգորյանն էլ նշեց, թե այս առումով մշակվել է որոշակի սահմանափակումների փաթեթ: Ըստ նրա, նոր կարգավորումներում խիստ սահմանափակումներ նախատեսված չեն, այլ այն այլընտրանքային է. կամ լինելու է թեստավորում կամ ամբողջական սերտիֆիկատի ներկայացում, որն ունի երկու նպատակ՝ նախ խթանել պատվաստումները, բարձրացնել պատվաստումների պահանջարկը, ինչպես նաև կառավարել վարակի տարածումը:
Այժմ համապատասխան միջոցառումներ են իրականացվում, որպեսզի պատշաճ կարգով պահպանվեն հատուկ պահպանման խնդիր ունեցող պատվաստանյութերը և հասանելի լինեն բոլոր բժշկական կազմակերպություններին:










