ԼԼիլիթ Գասպարյան

Անասնաբուժական կրթագիտական գերազանցության կենտրոնը կպատրաստի մրցունակ կադրեր

Անասնաբուժական կրթագիտական գերազանցության կենտրոնը կպատրաստի մրցունակ կադրեր

Հայաստանի ազգային ագրարային համալսարանում կհիմնվի «Անասնաբուժական կրթագիտական գերազանցության կենտրոն», որը կնպաստի բարձրագույն անասնապահական կրթության արդյունավետության և որակի բարձրացմանը, դրանում նորարարական տարրերի և նոր մեթոդի՝ բիոէթիկական կրթության ներդրմանը։

Այն նաև հնարավորություն կտա պատրաստելու մրցունակ կադրեր, կրթական և խորհրդատվական ծառայություններ մատուցել ֆերմերներին ու գործող անասնաբույժներին։

ՀՀ ԿԳՄՍՆ «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի և Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ իրականացվող «Կրթության բարելավում» վարկային ծրագրի Հայաստանի բարձրագույն կրթության «Նորարարությունների մրցակցային հիմնադրամի» ընթացիկ դրամաշնորհային ծրագրերի մշտադիտարկումների համատեքստում գրասենյակի ներկայացուցիչները հանդիպում են ունեցել ՀԱԱՀ-ում:

Աշխատանքային խմբի անդամները շրջել են գերազանցության կենտրոնի շրջանակում ստեղծվելիք կլինիկայի, ուսումնական լսարանների և սիմուլյացիոն բաժնի համար առանձնացված համապատասխան տարածքներում, որոնց վերանորոգումը բուհի միջոցների հաշվին ամփոփվել էր ծրագրի նախորդ փուլերում: Ապագա և գործող անասնաբույժների գործնական հմտությունների զարգացմանն ու կատարելագործմանն ուղղված կենտրոնի սրահները համալրվել են համապատասխան կահույքով, մուլյաժներով, համակարգչային տեխնիկայով և լաբորատոր սարքավորումներով։

Հանդիպման ընթացքում քննարկվել են ծրագրով սահմանված նպատակներն ու արդյունքները, ինչպես նաև դրանց դրսևորումը մոնիթորինգային պլանով ձևակերպված ցուցիչների մակարդակում: Նշվել է, որ ստեղծվող կենտրոնի հնարավորություններն ուսումնական գործընթացում լավագույնս կիրառելու նպատակով դրամաշնորհային ծրագրի այս փուլում իրականացվել է նաև համապատասխան կրթական բովանդակության ստեղծում: Բուհի դրամաշնորհային ծրագրի ղեկավար Սոնա Ծառուկյանի խոսքով՝ մշակման փուլում են ԱԿԳԿ-ի կառուցվածքի, գործունեության և անվտանգության նորմերի վերաբերյալ նորմատիվ իրավական փաստաթղթերը: Արտահամալսարանական շահակիցների համար կազմակերպվել են կարճաժամկետ դասընթացներ, մշակվել են որակավորման բարձրացման համար նախատեսված կրթական մոդուլներ, ինչպես նաև իրականացվել են վերապատրաստումներ: Ծրագրի արդյունքում ձեռք է բերվել անհրաժեշտ մասնագիտական գրականություն:

Քննարկման փուլում են համապատասխան շահակիցների հետ ծրագրի շարունակականությունն ապահովող իրատեսական գիտական ծրագրերը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում