Վահան Տերյանի տուն-թանգարանը կվերանորոգվի

ԳԳայանե Թամամյան

Օրեր առաջ Ջավախքի Գանձա գյուղում տեղի ունեցավ Վահան Տերյանի տուն-թանգարանի՝ ժամանակակից լուծումներով հագեցած ցուցասրահի բացումը:

Հիմա արդեն նախատեսվում է հաջորդ փուլերով իրականացնել տուն-թանգարանի և եկեղեցու վերանորոգումը: «Ջավախքին աջակցություն» հիմնադրամը շարունակում է ծրագիրը՝ ըստ հերթականության: Մեկնարկել է երկրորդ փուլը:

Սամվել Մկոյան («Ջավախքին աջակցություն» հիմնադրամի տնօրեն) - Այս ցուցասրահը տեխնիկապես հագեցնելու, 21-րդ դարին համապատասխան հետաքրքիր ժամանակակից լուծումներ գտնելու համար ավելի քան հարյուր հազար լարի ենք ծախսել, սակայն նշեմ, որ հուշային մասը շատ ավելի մեծ և ծախսատար պրոյեկտ է: 

Չնայած անցել է մեկ դար, բայց մեր հայրենակիցները շարունակում են գալ Գանձա՝ տեսնելու ու լսելու հայ մեծերի պատմությունը, օրինակ, թե ինչպես է Թումանյանը զմայլվել Գանձայի գեղեցկությամբ, Տերյանի տանը փակվել իր անունը կրող սենյակում ու գրել հայտնի «Փարվանա» բալլադի առաջաբանը:  

Տուն-թանգարանը ևս նորարարական լուծումներով հագեցած կլինի, որին կհաջորդի տուն-թանգարանի հարևանությամբ գտնվող եկեղեցու և ամբողջ տարածքի վերանորոգման գործընթացը:

Հեղինակ՝ Անի Ստեփանյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում