ԱԱրման Գալոյան

ՀՀ-ին 200 հազար դեղաչափ պատվաստանյութ նվիրաբերելու Ֆրանսիայի որոշումը վկայում է հայ-ֆրանսիական ամուր հարաբերությունների մասին. ՀՀ ԱՆ

ՀՀ-ին 200 հազար դեղաչափ պատվաստանյութ նվիրաբերելու Ֆրանսիայի որոշումը վկայում է հայ-ֆրանսիական ամուր հարաբերությունների մասին. ՀՀ ԱՆ

ՀՀ առողջապահության նախարարությունն իր երախտագիտությունն է հայտնել Ֆրանսիայի նախագահին ու ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանին՝ COVID-19 համավարակի դեմ պայքարում Հայաստանին աջակցելու համար: 

«Մեր խորին երախտագիտությունն ենք հայտնում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին, Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոտին COVID-19 գլոբալ համավարակի դեմ պայքարում Հայաստանին աջակցելու համար: 

Համավարակի հերթական ալիքին դիմակայելու նպատակով զանգվածային պատվաստումները կարևոր դեր ունեն մեր երկրի օրակարգում և առհասարակ` աշխարհում: 

200 հազար դեղաչափ պատվաստանյութ Հայաստանին նվիրաբերելու Ֆրանսիայի կառավարության որոշումը վերստին վկայում է հայ-ֆրանսիական ամուր հարաբերությունների և այդ գործընթացում դեսպանների ներդրած ավանդի մասին:

Լիահույս ենք, որ համատեղ ջանքերով հնարավոր կլինի հաղթահարել համավարակը»,- ասված է նախարարության հայտարարության մեջ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում