Դեղամիջոցների փորձարկման նոր մեթոդներ Հայաստանում

ՎՎահե Դավթյան

Բջջային տեխնոլոգիաների լաբորատորիան զբաղվում է նոր դեղամիջոցների փորձարկմամբ: Ցանկացած դեղ անցնում է երկար հետազոտական ճանապարհ: Դրական արդյունքի դեպքում փորձում են մարդու օրգանիզմի վրա:

Նելլի Բաբայան (կենսաբանական գիտությունների թեկնածու) - Մենք տարիներ շարունակ մեր լաբորատորիայում ներդրել ենք բոլոր ստանդարտ մեթոդները:

Ոչ միայն Հայաստանում, ամբողջ աշխարհում խնդիր է դրված մշակել նոր մեթոդներ՝ արագացնելու հետազոտությունների փուլերը: Լաբորատորիան ևս սկսել է մշակել տվյալների արագ ստացման մեխանիզմ, որոնք կկրճատեն թեստավորման ժամանակը, միևնույն ժամանակ փորձերի վրա ներդրվող գումարների չափը: 

Մնացած փորձարկումների 93 տոկոսը անվտանգ չէ, մասնագետի տեսանկյունից՝ գումարներն անարդյունավետ են ծախսվում: Խնդիրը նախակլինիկական փորձարկումների սխալ ընթացքն է, քանի որ դասական հետազոտությունների մեթոդը չի տալիս ցանկալի արդյունք: Այստեղ առաջանում է փորձարկումների նոր մեխանիզմի մշակման անհրաժեշտություն:

Նելլի Բաբայան - Մենք որոշում ենք ստեղծել մոդել, որն իր մեջ կներառի մեքենայական ուսուցում, այսինքն՝ ցանկացած արդյունք կարող ենք կանխատեսել և հետո բջջային կուլտուրաների կիրառմամբ մենք կհաստատենք մեքենայական ուսուցմամբ կանխատեսած ինչ-որ մի էֆեկտ:

Մեքենայական ուսուցմամբ իրականացվող թեստավորումները կօգնեն արդյունքները 6 տարվա փոխարեն ստանալ մեկ օրում կամ մեկ շաբաթում: Հաջողված փորձ արդեն ունեն՝ կարևոր պայման է, երբ դեղամիջոց է մշակվում, պարտադիր է, որ այն հանգստացնի նյարդային համակարգը, միաժամանակ չազդի ԴՆԹ-ի վրա: Մշակել են համակարգ, որը հստակ ցույց է տալիս՝ ազդո՞ւմ է տվյալ միջոցը այլ օրգանների վրա, թե՞ ոչ: 

Եվրոպական մի քանի առաջատար գիտական կենտրոններ արդեն հետաքրքրված են այս մոդելի կիրառմամբ և համագործակցում են հայաստանյան լաբորատորիայի հետ: Ծրագրերն ինտենսիվ արագությամբ իրականացվում են՝ շնորհիվ Գիտության կոմիտեի տրամադրած գիտական լաբորատորիաների ամրապնդման ծրագրի: Հատկացված միջոցներով հնարավոր կլինի նաև սկսել տարաբնույթ փորձարարական հետազոտություններ:

Նելլի Բաբայան - Մենք իրոք մրցունակ կլինենք, որովհետև մեր խմբում արդեն ներգրավված են երկու մեքենայական ուսուցման մասնագետներ, և արդեն ամեն ինչ կախված ա մեր ուղեղից:

Թիմը աշխատանքներին զուգահեռ պատրաստվում է ստեղծել հարթակ, որտեղ կառաջարկեն տարբեր հետազոտությունների արդեն հաստատված արդյունքներ: Այսինքն՝ սա ճանապարհ է, որի միջոցով դեղորայքային թեստավորումները կիրականացվեն ավելի արագ և էժան:

Վստահ են՝ նոր մեթոդի շնորհիվ աշխարհը կսպասի Հայաստանի հրապարակած տվյալներին:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում