ԱԱրման Գալոյան

Օգոստոսի 4-6-ը՝ առանց տեղումների եղանակ, 7-8-ը՝ անձրև և ամպրոպ

Օգոստոսի 4-6-ը՝ առանց տեղումների եղանակ, 7-8-ը՝ անձրև և ամպրոպ

Արարատյան դաշտում և նախալեռներում, Վայոց ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային շրջաններում և Երևանում առկա է և սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ, տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ-ից:

Հանրապետության տարածքում օգոստոսի 4-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 7-8-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում են անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։

Քամին՝ հարավարևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 18-23 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանն օգոստոսի 4-6-ն աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով։

Երևան քաղաքում՝ օգոստոսի 4-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 7-8-ի երեկոյան ժամերին առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում` 18-20 մ/վ արագությամբ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում