ԱԱրսեն Մկրտչյան

Ճանապարհային երթևեկության ոլորտում փոփոխություններ են նախատեսվում. Պողոս Շահինյան

Ճանապարհային երթևեկության ոլորտում փոփոխություններ են նախատեսվում. Պողոս Շահինյան

Աշնանը նախատեսվում է փոփոխություններ կատարել ճանապարհային երթևեկության ոլորտում: Այս մասին այսօր հրավիրված ասուլիսում հայտնեց Ճանապարհային անվտանգության ազգային խորհրդի ղեկավար Պողոս Շահինյանը:

Նրա խոսքով՝ դրա համար ժամանակ է անհրաժեշտ, որ փոփոխությունները հասարակության կողմից ընկալելի լինեն, և վարորդներին սթափեցնելու համար պետք է լինի մեխանիզմ, օրինակ՝ արագաչափները:

2018 թ. Հայաստանում ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը հասել է 11752-ի, 2019-ին գրանցվել է 542 դեպք: Ցուցանիշները վերջին տարիներին նվազել են՝ պայմանավորված լոքդաունով:

Ճանապարհային անվտանգության ազգային խորհրդի ղեկավարն ասաց, որ ամբողջ աշխարհում միտում է տարածված, որի համաձայն՝ քաղաքային միջավայրում մեքենաների արագությունը հասցվում է 30 կմ/ժ-ի: Սա այն արագությունն է, որի դեպքում 99%-ով զոհեր չեն լինի վթարի դեպքում:

«Արագության գերազանցումը խնդիր է, որի լուծմանը պետք է ուղղել ջանքերը: Ի դեպ, ասեմ, որ այսօր ամբողջ աշխարհում միտում կա, որ քաղաքային հատվածներում, որտեղ մարդկային կուտակումները շատ են, սահմանվի 30 կմ/ժ արագություն: Սա համարվում է այն արագությունը, որ եթե անգամ լինի վթար, ապա զոհ չի կարող լինել»,- նշեց Պողոս Շահինյանը:

Ինչ վերաբերում է ճանապարհային երթևեկության խախտումները բջջային հավելվածով արձանագրելու նոր գործիքակազմին, բանախոսը նկատեց, որ դա կարող է սթափեցնող լինել վարորդների համար:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում