ԱԱրման Գալոյան

Ոստիկանները մեկ օրում բացահայտել են հանցագործության 66 դեպք

Ոստիկանները մեկ օրում բացահայտել են հանցագործության 66 դեպք

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` օգոստոսի 2-3-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 66 դեպք, որից 8-ը՝ նախկինում կատարված։

Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության` 20, մարմնական վնասվածք պատճառելու՝ 12, խարդախության՝ 6, թմրամիջոցի հայտնաբերման և յուրացման կամ վատնման՝ 4-ական, ապօրինի ծառահատման և սպանության սպառնալիքի՝ 2-ական, կողոպուտի, բնակարանային գողության, գույքի դիտավորությամբ ոչնչացման, երեխայի կամ հոգեկան խանգարման հետևանքով արարքի բնույթն ու նշանակությունը գիտակցելու կամ դա ղեկավարելու հնարավորությունից զրկված անձի թրաֆիքինգի կամ շահագործման, ծնողի կամ այլ մերձավոր ազգականի և երեխայի տեսակցությանը խոչընդոտելու, ծեծի, մարդու թրաֆիքինգի կամ շահագործման, անհետաձգելի միջամտության որոշման կիրառումը խախտելու՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել են 1 անհետ կորած և 7 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 9 հետախուզվող։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 4, բնակարանային գողության 3 և մարմնական վնասվածք պատճառելու 1 դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 13 պատահար. 4 մարդ զոհվել է, 14-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում