ԳԳայանե Թամամյան

ԱԺ-ում լրագրողների աշխատանքը կարգավորող համակարգ կստեղծվի. Ալեն Սիմոնյան

ԱԺ-ում լրագրողների աշխատանքը կարգավորող համակարգ կստեղծվի. Ալեն Սիմոնյան

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն անդրադարձել է խորհրդարանում լրագրողների տեղաշարժի հնարավոր փոփոխություններին: Ընդդիմադիրների գնահատմամբ՝ փորձ է արվում լրագրողներին զրկել ազատ տեղաշարժվելու հնարավորությունից, Սիմոնյանը մինչդեռ պարզաբանել է՝ խորհրդարանում լրագրողների աշխատանքի համար հատկացվելու է առանձնացված երկու սրահ:

Ապահովվելու են բոլոր պայմանները, որ ԶԼՄ ներկայացուցիչներն ստիպված չլինեն, օրինակ, քայլել պատգամավորի հետևից: Ստեղծվելու է համակարգ, որը կկարգավորի լրագրողների աշխատանքը:

Ինչ վերաբերում է փաստին, որ այսօր ՊՊԾ աշխատակիցները լրագրողներին թույլ չէին տալիս միջանցքների որոշ հատվածներում անցուդարձ անել, Սիմոնյանն ասել է՝ արվում է անվտանգության նկատառումներից և հորդորել դա չանվանել սահմանափակում:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում