ՎՎարդան Հովսեփյան

Ոստիկանության ծառայողները Գեղարքունիքի մարզում ուժեղացված ծառայություն են իրականացրել

Ոստիկանության ծառայողները Գեղարքունիքի մարզում ուժեղացված ծառայություն են իրականացրել

Հասարակական կարգի պահպանության, ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման, հանցագործությունների և վարչական իրավախախտումների կանխման ու բացահայտման նպատակով ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողները, համագործակցելով ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության ու Գավառի բաժնի գործընկերների, ինչպես և Գեղարքունիքի մարզը սպասարկող ճանապարհային ոստիկանների հետ, ուժեղացված ծառայություն են իրականացրել բաժնի սպասարկման տարածքում։

Ուժեղացված ծառայության ընթացքում տարբեր կասկածանքներով բաժին բերման են ենթարկվել անձինք։ Կատարվել են խուզարկություններ ու զննություններ։

Հայտնաբերվել են ատրճանակ, դանակներ, մահակներ և այլն։

Նմանօրինակ հատուկ միջոցառումները պարբերական են։ 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում