ԴԴավիթ Մուրադյան

Մոլեգնող անտառային հրդեհներ՝ Միջերկրական ծովի ափերին

Մոլեգնող անտառային հրդեհներ՝ Միջերկրական ծովի ափերին

Միջերկրական ծովի ափերին անտառային հրդեհները հավանաբար ևս մեկ շաբաթ կշարունակվեն: Թուրքիայից բացի, ավերիչ հրդեհներ են բռնկվել Իտալիայում և Հունաստանում:

Հռոդոսում և Պելոպոնեսում հրդեհների հետևանքով տարհանվել են բազմաթիվ գյուղեր: Միայն Պելոպոնեսում հայտնաբերվել է հրդեհի 58 օջախ, որոնց մեծ մասը հաջողվել է վերահսկողության տակ վերցնել: Tagesschau-ի հաղորդմամբ՝ Հռոդոսում անգամ ջրամատակարարումն է դադարեցվել: Ուրբաթ օրվանից երկրում ջերմաստիճանը շարունակում է մնալ 42-44°C:  

Իտալիայում, հրշեջների հաղորդմամբ՝ անցած շաբաթ հայտնաբերվել է հրդեհի 800 օջախ, որոնց մեծ մասը բռնկվել է զբոսաշրջային կենտրոն համարվող Սիցիլիայում: Այս տարի կղզում հրդեհների թիվը հասել է 300-ի: Չնայած Իտալիայի հարավում օրեր շարունակ ջերմաստիճանը 39-40°C է, երկրի հյուսիսում շարունակվում են ուժեղ ամպրոպները: 

Այնուամենայնիվ, իրավիճակը կրիտիկական է Թուրքիայում: Այնտեղ միայն 2021 թվականին հրդեհների հետևանքով ավերվել է գրեթե 95000 հա տարածք: ԵՄ-ն աջակցում է Թուրքիային՝ կրակի դեմ պայքարում: 2 հրդեհաշիջող ինքնաթիռ ուղարկել են Իսպանիան և Խորվաթիան:

Օդերևութաբանները կարծում են, որ մոտակա օրերին Եվրոպայում ռեկորդային ջերմաստիճան կարող է գրանցվել: 1977 թվականին ամենաբարձր ջերմաստիճանը գրանցվել է Աթենքում՝ 48°C:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում