Բերման ենթարկված տղամարդու մեքենայում հրազեն ու փամփուշտներ են հայտնաբերվել
Հուլիսի 30-ին ոստիկանության Կումայրիի բաժնի քրեական հետախույզները տեղեկություններ էին ստացել, որ Գյումրի քաղաքի Մուսայելյան փողոցում բնակվող 38-ամյա մի տղամարդ մեքենայի բեռնախցիկում հրազեն ունի։ Տղամարդը հայտնաբերվեց Նիզամու և Կոշևոյի փողոցների խաչմերուկում ու, «Հոնդա» մակնիշի մեքենայով հանդերձ, բերման ենթարկվեց բաժին։
Մեքենայի բեռնախցիկում հայտնաբերվել են «Վալտեր» տիպի հրացան, իսկ սրահում՝ 12 մմ տրամաչափի 7 փամփուշտ։ Հայտնաբերվածն ուղարկվել է դատաձգաբանական փորձաքննության։
Ոստիկանության Կումայրիի բաժնում նյութեր են նախապատրաստվում։
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:













