ՄՄարիա Գաբրիելյան

«Հայփոստը» գործարկում է նոր՝ YES ծառայությունը

«Հայփոստը» գործարկում է նոր՝ YES ծառայությունը

«Հայփոստը» սկսում է մատուցել նոր՝ YES (Երևան էքսպրես սերվիս) սուրհանդակային էքսպրես առաքման ծառայություն Երևան քաղաքում:

«Հայփոստն» առաջին անգամ առաջարկում է «Տնից ընդունում» (Pick up) և «Տուն առաքում» (Home delivery) լրացուցիչ ծառայությունները, որոնք մատուցվում են Երևան քաղաքի ամբողջ տարածքով: Ծառայության շրջանակում «Հայփոստը» հնարավորություն է տալիս հեռակա առևտրով զբաղվող գործընկերներին Երևան քաղաքում օգտվել արագ և հուսալի սուրհանդակային ծառայությունից։

Ինչպես նշում է «Հայփոստի» գլխավոր տնօրեն Հայկ Կարապետյանը, «Հայփոստը» մշտապես բազմազանեցնում է իր բիզնես ուղղություները՝ նպատակ ունենալով սկիզբ դնել փոստային ծառայությունների մատուցման նոր մշակույթի ձևավորմանը: YES-ի գործարկումով «Հայփոստը» նոր, հարմարավետ և շահավետ ծառայություն է ավելացնում իր գործառույթներին: Առաջիկայում նմանատիպ նորություններ էլի կլինեն, որոնք ուղղված են մեր հաճախորդների համար հավելյալ հարմարավետություն ստեղծելուն»: 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում