ԴԴավիթ Մուրադյան

Թալիբները շարքից հանել են Կանդահար քաղաքի օդանավակայանը

Թալիբները  շարքից հանել են Կանդահար քաղաքի օդանավակայանը

Թալիբները ռմբակոծել են Աֆղանստանի հարավում գտնվող Կանդահար քաղաքի օդանավակայանը, ինչի հետևանքով բոլոր չվերթերը չեղարկվել են: Այդ մասին «Ֆրանսպրեսին» հայտնել է օդանավակայանի ղեկավար Մասուդ Պաշտուն:   

«Թալիբան» շարժման ներկայացուցիչներից մեկը Reuters-ին տված հարցազրույցում հաստատել է լուրը: Վերջինիս պարզաբանմամբ` իրենք նպատակ են ունեցել կասեցնելու պետության զինված ուժերի հարձակումներն իրենց վրա: Ըստ «Թալիբանի»` այդ հարձակումների կենտրոնը եղել է օդանավակայանը: Մարտերը Կանդահարում շարունակվել են ամբողջ գիշեր:

Աֆղանական զինված ուժերը մինչ այդ օդային հարձակումներով ավերել էին Լաշկարգահ քաղաքի հիվանդանոցը, որտեղ բուժվում էին շարժման վիրավորները:

Նույն օրը երկու ուժերի միջև բախումներ են տեղի ունեցել նաև երկրի հյուսիս-արևմուտքում գտնվող Հերաթ քաղաքում: Հարձակմանը դիմակայելու նպատակով կառավարությունը հավելյալ հատուկջոկատայիններ է ուղարկել այնտեղ: Հարյուրավոր մարդիկ լքել են տները՝ ապաստան գտնելով քաղաքի կենտրոնում: 

Զորքերի տեղակայումից 20 տարի անց միջազգային ուժերը լքում են Աֆղանստանը: Գերմանիայի զորքերն արդեն ամբողջովին դուրս են բերվել, իսկ ԱՄՆ-ն իր առաքելությունը այնտեղ պետք է ավարտի մինչև օգոստոսի 31-ը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում