ԳԳոհար Սարգսյան

Մեկնարկեց նորընտիր խորհրդարանի անդրանիկ նիստը. պատգամավորները երդվեցին

Մեկնարկեց նորընտիր խորհրդարանի անդրանիկ նիստը. պատգամավորները երդվեցին

Մեկնարկել է 8-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստը: Այն վարում է ամենատարեց պատգամավորը` ազգությամբ քուրդ, 76-ամյա Կնյազ Հասանովը: 

Ներկաները 1 րոպե լռությամբ հարգեցին Արցախյան 44-օրյա պատերազմում զոհվածների հիշատակը:

Այնուհետև օրհնանքի խոսք ասաց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը:

«Հայրապետական մեր օրհնությունն ենք բերում ձեզ Ազգային ժողովի 8-րդ գումարման անդրանիկ նիստի առիթով և շնորհավորում նորընտիր պատգամավորներին: Այսօր մեր հայրենիք Հայաստանն ու Արցախը դիմակայում են արտաքին և ներքին լուրջ մարտահրավերների, հանդիման Ադրբեջանի կողմից շարունակվող ագրեսիայի ու ծավալապաշտական նկրտումների: Հայրենական կյանքում ծառացած հիմնախնդիրները հաղթահարելու համար հրամայական է պետական քաղաքական գործիչների և ողջ հասարակության համախմբումը»,- ասաց կաթողիկոսը:

Ողջույնի ելույթով հանդես եկավ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը:

«Հարգելի՛ պատգամավորներ, այսօր առաջնահերթություն է խոր և բազմաշերտ ճգնաժամից դուրս գալու ելքերը գտնելը: Այդ համատեքստում առաջնային խնդիր է պառակտումը բացառելը: Բոլորս պետք է ունենանք մեր գլխավոր նպատակը՝ պահպանել և պաշտպանել, զարգացնել մեր պետականությունը»,- ասաց նախագահը:

Այնուհետև նորընտիր խորհրդարանի պատգամավորները երդվեցին:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում