ԼԼիլիթ Գասպարյան

Մենք ձեզ հզոր, արդար, ծաղկուն Հայրենիք ենք պարտք. Աննա Հակոբյան

Մենք ձեզ հզոր, արդար, ծաղկուն Հայրենիք ենք պարտք. Աննա Հակոբյան

Վարչապետի տիկին, «Իմ քայլը» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը գրառում է կատարել Ֆեյսբուքի իր էջում, որը ներկայացնում ենք ստորև.

 
«Մենք ձեզ հզոր, արդար, ծաղկուն Հայրենիք ենք պարտք։

 

Դուք ձեր հերոսության, բայց միևնույն ժամանակ մե՛ր վախի և թուլամորթության, մե՛ր հավատի սասանման, մե՛ր հաստատակամության կորստի հավերժ խորհրդանիշը դարձաք։
 

Մենք թշնամուն զիջեցինք նախ՝ մեր հոգին, ապա՝ արժանապատվությունը, ապա՝ մեր երջանիկ ընտանիքները և, վերջապես, Հայրենիքը։ Ու կորցրեցինք ձեզ, կորցրեցինք իրար։

 

Մենք ձեզ հզոր, արդար, ծաղկուն Հայրենիք ենք պարտք, և անիծված լինենք հավիտյանս, եթե այդ պարտքը շատ արագ չհատուցենք։
 

Սիրում եմ ձեզ ձեր մայրերի չափ, հպարտ եմ ձեզանով ձեր մայրերի չափ, կարոտում եմ ձեզ ձեր մայրերի չափ, ուզում եմ ձեզ մոտ գամ՝ ձեր մայրերի չափ։

 

Բայց պարտք ունենք ձեր առաջ, այն մարելուց հետո միայն կհանդիպենք»:
 

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում