ՎՎարդան Հովսեփյան

Առողջ ապրելակերպի իրազեկում երեխաների համար

Առողջ ապրելակերպի իրազեկում երեխաների համար

Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ` իրականացվել են առողջ ապրելակերպի խթանմանն ուղղված իրազեկման աշխատանքներ զոհված, հաշմանդամություն ունեցող զինծառայողների և աշխարհազորայինների, ծնողազուրկ ու անապահով բազմազավակ ընտանիքների` 7-13 տարեկան 1600 երեխայի համար` պետության կողմից կազմակերպված թվով 6 ճամբարում:

 
Առողջապահության նախարարության աշխատակազմի, «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի», «Առողջապահության ազգային ինստիտուտի» մասնագետները, կամավորներ այցելել են երեխաներին, զրուցել առողջ սնվելու, ընդհանուր հիգիենայի, այդ թվում` ձեռքերի ճիշտ լվացման և բերանի խոռոչի հիգիենայի կանոնների, ինչպես նաև ծխախոտի երկրորդային ծխի վտանգների մասին:
 
Իրազեկման աշխատանքներն անցկացվել են դասընթացների, տեսանյութերի ցուցադրման և ակտիվ քննարկումների ձևաչափով:

 

Միաժամանակ, ճամբարների տնօրեններին տրամադրվել են պաստառներ և ծխելու արգելքի մասին ազդարարող ցուցանակներ:

 
Նշվում է, որ աշխատանքները լինելու են շարունակական. հետագայում նախատեսվում է այս ծրագիրն իրականացնել երկրորդ հերթափոխով ճամբարներ այցելող` 7-13 տարեկան ևս 1600 երեխայի համար:
 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում