ԱԱրևիկ Աբելյան

26 տարվա դադարից հետո Մեծամորի մանկապարտեզը կհիմնանորոգվի

26 տարվա դադարից հետո Մեծամորի մանկապարտեզը կհիմնանորոգվի

26 տարի տևած դադարից հետո Մեծամոր համայնքի փոքրիկները մանկապարտեզ հաճախելու հնարավորություն կունենան: Համայնքների սոցիալ-տնտեսական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրի շրջանակում կհիմնանորոգվի 1985 թվականին շահագործման հանձնված Մեծամոր գյուղի մանկապարտեզի մի հատվածը՝ անվտանգ և բարեկարգ պայմաններ ապահովելով 30-40 երեխայի նախադպրոցական կրթության համար:

 

Ծրագրով նախատեսված աշխատանքների շրջանակում կվերանորոգվի մանկապարտեզի 102.5 քմ տարածքը՝ կփոխվեն դռներն ու պատուհանները, կհարթեցվեն և կներկվեն պատերը, կնորոգվեն ջրամատակարարման և էլեկտրամատակարարման համակարգերը, կուժեղացվի նաև շենքի սեյսմակայունությունը: Մանկապարտեզի հիմնանորոգման փուլում նախատեսվում է 20 ժամանակավոր, իսկ ավարտին՝ 10 հիմնական աշխատատեղի ստեղծում:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում