ԳԳայանե Թամամյան

Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին ավտոմեքենա է այրվել

Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին ավտոմեքենա է այրվել

Հուլիսի 30-ին՝ ժամը 15:48-ին, Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին այրվում է ավտոմեքենա։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 23-րդ կմ-ին այրվում է Lada Priora մակնիշի ավտոմեքենա։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16։27-ին, մարվել՝ 16։38-ին։ Այրվել է Lada Priora մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Հ․, ծնված 1987 թ․)։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում