ՄՄարիա Գաբրիելյան

ԱԺ հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց ուսման վճարի փոխհատուցումից օգտվողների վերաբերյալ օրենսդրական փաթեթին

ԱԺ հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց ուսման վճարի փոխհատուցումից օգտվողների վերաբերյալ օրենսդրական փաթեթին

ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը Մխիթար Հայրապետյանի նախագահությամբ հուլիսի 30-ին հրավիրված արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկեց նույն օրը ԱԺ արտահերթ նստաշրջանում առաջին ընթերցմամբ ընդունված «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» և կից նախագծերի փաթեթը: Անհրաժեշտությունը, ըստ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանի, բխում է կրթության բնագավառում պետական քաղաքականության նպատակներից:

Առաջարկվում է բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններին և դրանցում սովորողներին ֆինանսական աջակցություն ապահովել, ինչպես նաև նախատեսվում է սովորողների այլ առանձին խմբերի ներառել պետության կողմից ուսման վարձի փոխհատուցում ստացող խմբերի շարքում:

Առաջին ընթերցումից հետո առաջարկություններ չէին ներկայացվել:

Մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը, փոխնախագահ Հովհաննես Հովհաննիսյանն ու մտքերի փոխանակությանը մասնակցած պատգամավորները կարևորեցին օրենսդրական նախաձեռնության ընդունումը: Ընդգծվեց, որ Կառավարությունն է տրամադրելու անհրաժեշտ ֆինանսական աջակցությունը:

Քննարկման արդյունքում օրենսդրական փաթեթը ստացավ դրական եզրակացություն:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում