ՄՄարիա Գաբրիելյան

Վերին Կարմիրաղբյուրի 1,65 կմ երկարությամբ ճանապարհահատվածի հիմնանորոգման աշխատանքներն ավարտական փուլում են

Վերին Կարմիրաղբյուրի 1,65 կմ երկարությամբ ճանապարհահատվածի հիմնանորոգման աշխատանքներն ավարտական փուլում են

Ավարտական փուլում են ՀՀ Տավուշի մարզի Բերդ խոշորացված համայնքի Վերին Կարմիրաղբյուր գյուղի 1,65 կմ երկարությամբ ճանապարհահատվածի հիմնանորոգման աշխատանքները։

Շինաշխատանքները մեկնարկել էին 2020 թ. օգոստոսին` հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ից։
 
Կառուցվել է ջրահեռացման համակարգը, ասֆալտապատվել է ճանապարհը, տեղադրվել են ճանապարհային նշաններ, արհեստական անհարթություններ։
 
Ասֆալտապատվել են նաև դպրոց, մանկապարտեզ, եկեղեցի տանող մուտքերը։
 
Վերին Կարմիրաղբյուր բնակավայրի վարչական ղեկավար Կամո Չոբանյանը նշում է, որ ճանապարհի հիմնանորոգումը նպաստում է գյուղի զարգացմանը, բնակիչների բարեկեցության բարձրացմանը։
 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում