ԱԱրևիկ Աբելյան

Կոտայքի մարզպետարանում տեղի է ունեցել զորակոչային հանձնաժողովի նիստ

Կոտայքի մարզպետարանում տեղի է ունեցել զորակոչային հանձնաժողովի նիստ

Կոտայքի մարզպետարանում այսօր տեղի է ունեցել մարզային զորակոչային հանձնաժողովի նիստ, որը վարել է Կոտայքի մարզպետ, զորակոչային հանձնաժողովի նախագահ Ահարոն Սահակյանը:

Նիստին ներկա են եղել ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ, գնդապետ Ա. Զոհրաբյանը, ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության Աբովյանի ռազմական ոստիկանության բաժնի պետ, գնդապետ Էդիկ Սարգսյանը, ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Կոտայքի մարզի տարածքային ստորաբաժանման ղեկավար, գնդապետ Արթուր Բաղրամյանը, մարզպետարանի Տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության պետ Հարություն Ալեքսանյանը, վարչության մասնագետներ:

Քննարկվել են շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2021 թվականի ամառային զորակոչից մի շարք քաղաքացիների տարկետման և ազատման իրավունքից օգտվելու վերաբերյալ անձնական գործերը:

Կոտայքի մարզային զորակոչային հանձնաժողովի կողմից տրված եզրակացությունները սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ պաշտպանության նախարարություն:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում