ԴԴավիթ Մուրադյան

Ռուսաստանը Ֆրանսիային և Մեծ Բրիտանիային կոչ է անում առավել ընդգրկուն միջուկային բանակցություններ սկսել

Ռուսաստանը Ֆրանսիային և Մեծ Բրիտանիային կոչ է անում առավել ընդգրկուն միջուկային բանակցություններ սկսել

Ռուսաստանը հայտարարել է, որ ցանկանում է՝ Բրիտանիան և Ֆրանսիան ԱՄՆ-ի հետ միջուկային զենքի վերահսկման ավելի ընդգրկուն բանակցություններում ներգրավվեն, հաղորդում է Reuters-ը:

Չորեքշաբթի Ժնևում կայացել էր ԱՄՆ-ի և Ռուսաստանի Դաշնության բարձրաստիճան պաշտոնյաների հանդիպումը՝ աշխարհի խոշոր միջուկային տերությունների միջև լարվածությունը մեղմելուն միտված բանակցությունները վերսկսելու համար:

Վաշինգտոնում Ռուսաստանի դեսպան Անատոլի Անտոնովը նշել էր, որ վաղ թե ուշ տերություններն անխուսափելիորեն ստիպված են լինելու քննարկել սպառազինությունների վերահսկման բանակցություններն ընդլայնելու հարցը՝ ավելի շատ դերակատարների ներառելով, և որ Մոսկվան այդ հարցում առաջնահերթությունը տալիս է Բրիտանիային ու Ֆրանսիային:

«Այս հարցն առանձնակի հրատապություն է ստացել՝ կապված Լոնդոնի կողմից միջուկային մարտագլխիկների առավելագույն մակարդակը 40%-ով՝ 260 միավոր բարձրացնելու մասին վերջերս ընդունած որոշման հետ»,- ընդգծել է Անտոնովը արտաքին գործերի նախարարության հրապարակած մեկնաբանություններում:

Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովն առանձին մեկնաբանություններում նշել է, որ միջուկային զենքի վերահսկման ավելի լայն բանակցություններում ԱՄՆ-ն ցանկանում է, որ ընդգրկվի Չինաստանը՝ գրում է Interfax լրատվական գործակալությունը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում