Կառավարության դիմաց բողոքի ակցիա են իրականացրել Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի աշխատողներրը:
Ինստիտուտի տարածքում գտնվող ջրավազանը դեռ 2007-ին օտարվել և վաճառվել է, սեփականատերը տարածքում բազմաբնակարան շենք է կառուցելու:
Նրանց խոսքով՝ ինստիտուտի տարածքում բազմաբնակարան շենքի կառուցումը կվտանգի զգայունակություն ունեցող թանկարժեք սարքերը, որոնք շինարարության պատճառով կվնասվեն:
Գիտաշխատողները նամակ-դիմումներով են ներկայացրել էկոնոմիկայի նախարարությանը, ԿԳՄՍ-ին և վարչապետի պաշտոնակատարին:
Այսօր կառավարության նիստից հետո ցուցարարների հետ հանդիպել է ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը, վստահեցրել, որ նրանք ոչ մի դեպքում չեն կորցնի իրենց աշխատանքը, և ինստիտուտը կշարունակի բնականոն հունով գործել։







