Գողություններ հակակարկտային կայաններից. Աշտարակի ոստիկանների բացահայտումը

ԼԼիլիթ Սեդրակյան

Էջմիածնեցի երիտասարդը դժվար թե հատուկ տրամադրվածություն ունենար Արագածոտնի մարզի Ոսկեհատ գյուղի բնակիչների նկատմամբ` փորձելով վտանգել նրանց բերքը: Սա, թերևս, այն դեպքերից է, երբ չնչին եկամուտ ստանալու նպատակով կատարված գողությունը կարող է դառնալ բազում վնասների պատճառ:

Աշտարակի քրեական հետախույզները օպերատիվ տվյալներ էին ստացել, որոնք իրացվեցին հուլիսի 26-ին: Էջմիածին քաղաքի Վազգեն Առաջինի փողոցի իր բնակարանից նրանք բերման ենթարկեցին 27-ամյա երիտասարդին: Նա խոստովանեց, որ մարտ ամսին Ոսկեհատ համայնքի վարչական տարածքում տեղակայված հակակարկտային մի կայանից փորձել էր գողանալ մարտկոցը. դուռը բացել էր, բայց հանցագործությունն ավարտին չէր հասցրել ու դիմել էր փախուստի: Առաջին անհաջողությունը երիտասարդին չէր վհատեցրել: Այդպես էլ չգիտակցելով արարքի հասարակական վտանգավորությունը` մի քանի օր անց կրկնել էր փորձը և այս անգամ` հաջող:

Նույն բախտին էր արժանացրել նաև նույն համայնքի տարածքում տեղակայված հակակարկտային մեկ կայան ևս` հանել-տանելով մարտկոցը:

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: Հանգամանքները պարզվում են:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում