ԳԳոհար Սարգսյան

Կյանքից հեռացել է արձակագիր Արմեն Շեկոյանը

Կյանքից հեռացել է արձակագիր Արմեն Շեկոյանը

Կյանքից հեռացել է գրող, բանաստեղծ, արձակագիր Արմեն Շեկոյանը:

Շեկոյանը ծնվել է 1953 թվականի մարտի 28-ին: 1974 թվականին ավարտել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետը:

1985 թվականին սովորել է Մոսկվայի Մաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտի գրական բարձրագույն դասընթացներում։

Աշխատել է Երևանի բժշկական ինստիտուտում, իսկ 1976-1990 թվականներին՝ «Ծիծեռնակ» ամսագրում, գրականության ինստիտուտում, «Սովետական գրող» հրատարակչությունում, ՀՀ մշակույթի նախարարությունում: 1990-1992 թթ.  եղել է «Նաիրի» հրատարակչության գլխավոր խմբագիր, 1992-1997 թթ.՝  Հովհ. Թումանյանի տուն-թանգարանի տնօրենը։

Հայտնի են Շեկոյանի «Մետաքսի ճանապարհ», «Երևան-հյուրանոց», «Անտիպոեզիա», «Թուղթ ու գիր», «Բախտ», «Ճոճք», «Ճամփորդ արևը», «Անձրև, անձրև, մի արի» և այլ գրքեր: «Հայկական ժամանակ» վեպի հեղինակն է:

Նրա ստեղծագործությունները թարգմանվել են ուկրաիներեն, էստոներեն, ռուսերեն և չեխերեն։

Արժանացել է Հայաստանի գրողների միության Ավետիք Իսահակյանի անվան մրցանակի, ստացել է «Մովսես Խորենացի» մեդալ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում