ՄՄարի Կոստանյան

Բաքվում շինծու մեղադրանքներով 6 տարվա ազատազրկման են դատապարտվել ևս 13 հայ ռազմագերիներ

Բաքվում շինծու մեղադրանքներով 6 տարվա ազատազրկման են դատապարտվել ևս 13 հայ ռազմագերիներ

Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում ավարտվել է 13 հայ ռազմագերիների նկատմամբ հարուցված շինծու քրեական գործի դատավարությունը, որի հետևանքով նրանք  դատապարտվել են 6 տարվա ազատազրկման:

Անօրինական պատիժը կրելուց հետո հայ ռազմագերիները կվտարվեն Ադրբեջանից:

13 ռազմագերիների դեմ ներկայացվել է Ադրբեջանի պետական սահմանն ապօրինի հատելու, զենք-զինամթերքի, պայթուցիկ առարկաների ու սարքերի անօրինական ձեռքբերման, փոխանցման, պահպանման, տեղափոխման կամ կրելու շինծու մեղադրանք:

Մեղադրող կողմը պահանջել էր 7 տարվա ազատազրկում:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում