ՄՄերի Եգորյան

Հուլիսի 12-23-ը պետբյուջե է մուտքագրվել 1.136.140 դրամ. ԲԸՏՄ

Հուլիսի 12-23-ը պետբյուջե է մուտքագրվել 1.136.140 դրամ. ԲԸՏՄ

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հաշվետվություն է ներկայացրել 2021 թվականի հուլիսի 12-23-ն ընկած ժամանակահատվածում կատարված աշխատանքների վերաբերյալ:

 

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից իրականացված վերահսկողության ընթացքում արձանագրվել է 60 դեպք, որից 43 դեպքով հաշվարկվել է 67.044.667 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 1 դեպքով նշանակվել է 50.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
 
Նախկինում արձանագրված 11 դեպքով հաշվարկվել է 166.408 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել 910.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Մասնավորապես`

 
Բուսական աշխարհի պահպանության ոլորտ
 
Արձանագրվել է 40 դեպք, որից 36-ով հաշվարկվել է 44.088.620 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։
 
Նախկինում արձանագրված 7 դեպքով հաշվարկվել է 157.000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել 650.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք

 

Կենդանական աշխարհի պահպանության ոլորտ

 

Արձանագրված 2 դեպքով հաշվարկվել է 600 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։

 

Մթնոլորտային օդի և ջրերի պահպանության, թափոնների տեղաբաշխման, հողերի օգտագործման և պահպանման ոլորտ

 

Արձանագրվել է 18 դեպք, որից 5-ով հաշվարկվել է 22.955.447 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 1-ով նշանակվել է 50.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
 
Նախկինում արձանագրված 2 դեպքով հաշվարկվել է 9.408 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել 100.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք:

 

Պետական փորձաքննություններ

 

Նախկինում արձանագրված 2 դեպքով նշանակվել է 160.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
 

ՀՀ ԱՆ ՀԿԱԾ է ուղարկվել 14 գործ (ընդհանուր՝ 1.627.900 ՀՀ դրամ)։

 
Նշված ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե մուտքագրվել է 1.136.140 ՀՀ դրամ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում